Սաուդյան Արաբիայում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «անբարոյական արարքների» համար

Սաուդյան Արաբիան ձերբակալել է ավելի քան 50 մարդու, ովքեր կասկածվում են «անբարոյական արարքների մեջ», այդ թվում՝ տասնյակ օտարերկրացիների։ Այս մասին գրում է Financial Times թերթը։

Ձերբակալվածները կասկածվում են, մասնավորապես, մարմնավաճառության և մուրացկանության մեջ։ «Տասնյակ օտարերկրացիներ ձերբակալվել են մերսման սրահներում «անբարոյական արարքների» և կանանց ու երեխաներին փողոցային մուրացկաններ աշխատել ստիպելու համար»,- ասվում է զեկույցում։

Օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականին, սակայն գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը վերջերս հրամայել է «անբարոյական գործունեության» դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծել։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *