Թրամփի վարչակազմը դիտարկում է Ղրիմը որպես ռուսական ճանաչելու հարցը

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հարցը՝ Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու փորձով։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինայի Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը՝ ցանկացած ապագա համաձայնագրի շրջանակներում, որը վերաբերում է Մոսկվայի և Կիևի միջև պատերազմի ավարտին, տեղեկացրել են երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են այս հարցին։ Երկու աղբյուրների խոսքով՝ վարչակազմի ներկայացուցիչները նաև քննարկել են, որ ԱՄՆ-ը կարող է կոչ անել Միավորված ազգերի կազմակերպությանը անել նույնը», — ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Թրամփը պաշտոնապես որևէ որոշում չի ընդունել, և Ղրիմի վերաբերյալ հնարավոր քայլերը այն բազմաթիվ տարբերակներից մեկն են, որոնք առաջարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման շրջանակում։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից, ընդգծում է պորտալը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, Զապորոժիայի ատոմակայանի (ԶԱԷԿ) ճակատագիրը կքննարկվի ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Հիշեցնենք, որ վաղը նախատեսված է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *