«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Արդեն տևական ժամանակ է՝ կրկին դաշտ է բերվել «Ո՞վ բերեց Նիկոլին» անպտուղ դիսկուրսը: Ըստ իս, Նիկոլին բերել են ԲՈԼՈՐԸ։ Նիոլին բերել և պահում են բոլոր այն ուսուցիչները, որոնք 2018 թվականին իրենց աշակերտներին հանում էին փողոց, որ մերժեին «նախկիններին»։
Ցավոք, շատ աշակերտներ հերոսացան Արցախի սուրբ հողը պաշտպանելիս, այն ուսուցիչները, որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ 3-րդ դասարանի մայրենիի գրքի վրա տեսան վառվող ԵՌԱԳՈՒՅՆԸ կամ երբ դասագրքերում խեղաթյուրեցին ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։
Նիոլին բերել և պահում են բոլոր բժիշկները, այն բժիշկները, որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ անարգվեցին մեր հերոսների դիերը, երբ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անվանումից հանեցին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը։ Նիկոլին բերել և պահում են այն գործարարները, որոնց համար Արցախի կորուստից ավելի ցավալի էր շրջանառության հարկի փոփոխությունը, և այսպես շարունակ։ Եվ ուրեմն, Ձեր մեջ փնտրեք Նիկոլին բերելու ու պահելու գաղտնիքը»: