«Ապրելու երկիրը» կմասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին․ թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։

Այս մասին հայտնում են Կուսակցությունից։

«Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։

2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։
Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։
Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը
իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։

Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով։«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։

Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։

2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։ Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։

Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։

Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *