Զելենսկին ակնարկել է, որ չի լքի նախագահի աթոռը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնարկել է, որ կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ստացել անդամակցություն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքերը մեջբերում է գերմանական Bild հրատարակությունը։

Նա հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։

«Իհարկե Ռուսաստանը ցանկանում է ազատվել ինձանից։ Թերևս ոչ ֆիզիկապես, այլ քաղաքականապես։ Ես Պուտինի համար շատ անհարմար մարդ եմ»,- ասել է Զելենսկին։

Քաղաքական գործիչը հավելել է, որ եթե Ուկրաինան մոտ ապագայում ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ, ինքն «այլևս պետք չի լինի», բայց քանի դեռ դա տեղի չունենա, ինքը «կպաշտպանի իր երկիրը»։

Նախօրեին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի, որպեսզի հնարավորություն ունենա նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը լուծելու համար։

Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայում անցած տարվա նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ ներկա պայմաններում պետության ղեկավարի ընտրությունները «ժամանակավրեպ» են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *