Նախօրեին բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքից էր, քոլեջի շրջնավարտ։ Այս մասին գրել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի էջը:
«Խորը վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Ս. Հովհաննիսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով անժամանակ հեռացավ կյանքից…
Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։ Փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։
Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու դասախոսական կազմին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: