Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից. վարչապետի աշխա...
14:36 01/07/2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։Արայիկ Հարությունյանը 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020-ի նոյեմբերի 25-ին նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։
Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը տեղափոխվել է հիվ...
11:08 01/07/2021
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այցելել է Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Հարությունյանը այցելել է՝ երեկ նշված բժշկական կենտրոնում վիրահատված ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին:
Տեսնել ավելին
2022 ֆինանսական տարում առնվազն 50 մլն դոլարի օգնու...
11:06 01/07/2021
Ադրբեջանին հատկացող ամերիկյան օգնության սահմանափակումներից նախագահ Ջո Բայդենի հրաժարվելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության անհավասարությունը պետք է դիտարկվեն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից: Այս մասին ասվում է 2022 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծին կից զեկույցում, որը ներկայացվել և ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեի կողմից այս շաբաթվա սկզբին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):Վերջին
Տեսնել ավելին
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց ...
11:04 01/07/2021
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։Այդ օրը ավելի վաղ ANCA-ի անդամներ Անի Չագլասյանը եւ Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:Ի լրումն Արցախի ճանաչման, բանաձեւը դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի հա
Տեսնել ավելին
Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ՝ 1-2 տար...
20:55 30/06/2021
Քաղաքական ճգնաժամը այն խորությամբ որ կար, ես կարծում եմ՝ լուծեցինք: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:«Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- ասաց նա:Հարցին, թե իր կարծիքով խորհրդարանը երկար կյանք չի
Տեսնել ավելին
Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի...
20:50 30/06/2021
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանո
Տեսնել ավելին
Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մ...
20:48 30/06/2021
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։«Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան»,- գրել է նա։
Տեսնել ավելին
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկ...
17:23 30/06/2021
2021թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Ա. Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու
Տեսնել ավելին
Տեղեկատվական ահաբեկչությամբ Ադրբեջանը շարունակում ...
17:17 30/06/2021
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել:Նա նաեւ նշել է. «Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք
Տեսնել ավելին
Քաղաքական հայացքների համար ինքնահրաժարականի պահանջ...
16:06 30/06/2021
Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։Համայ
Տեսնել ավելին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է Ար...
16:01 30/06/2021
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է, որ միջնորդությունն ընդունվել է միաձայն:
Տեսնել ավելին
Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խ...
15:58 30/06/2021
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:Ադրբեջանի պաշտպանու
Տեսնել ավելին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադ...
14:33 30/06/2021
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության անդամ, «Իմ քայլի» ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:Նա նշեց, որ տվյալ թեման բարձրացվել է ԵԽԽՎ պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ժամանակ քննարկվել է Արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի ագերսիվ գործողությունները:Հայկական պատվիրակության անդամները զուգահեռներ են անցկացրել Թուրքիայի եւ Ադրբեջա
Տեսնել ավելին
Լավրովը եւ Չավուշօղլուն ԼՂ հարցի շուրջ քննարկում կ...
13:36 30/06/2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կմեկնի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի արդիական հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Անդրկովկասում տիրող իրավիճակը կդառնա բանակցությունների եւս մեկ կարեւոր թեմա:Մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկան ճիշտ չի համարում ԼՂ-ում կարգավորմանն առնչվող թեմաները տարածա
Տեսնել ավելին
Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. որ պաշտո...
13:30 30/06/2021
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու:Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը, ս
Տեսնել ավելին

.png)
.png)