Զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատու...
14:33   02/07/2021
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։Հիմնադրամից հայտնում են, որ այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտ Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել է ՀՀ ԱԻՆ սեյսմ...
14:23   02/07/2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ Տեսնել ավելին
Աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք...
14:19   02/07/2021
Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։«Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան, հույս ունենք հայկական բիզնեսի ակտիվության չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում եւ ալկոհոլային ըմպելիքները Տեսնել ավելին
Խայտառակ ընտրություններ․ Սուրեն Սահակյան...
13:41   02/07/2021
Չափազանց մեծ պրոբլեմ է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում ընտրական պրոցեսի գնահատականի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը:Նա նաեւ նշել է. «Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։ Այս առումով վերջին ընտրությունները խայտառակ էին ու դա չի փոխվի նույնիսկ այն պարագայում, Տեսնել ավելին
Ալի Բաբաջան. Թուրքիան այժմ ընկալվում է որպես նարկո...
13:38   02/07/2021
Թուրքիան այժմ ընկալվում է որպես նարկոպետություն Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ վերջին մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախագահ Ալի Բաբաջանը, հաղորդում է Karar-ը:«Մենք տարիներով պայքարել ենք մեր երկիրն իրավական պետություն դարձնելու համար: Սակայն երկիրը գնում է նարկոպետության ճանապարհով: Դրա ֆոնին նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է խոսել տնտեսական հաջողությունների մասին: Պարո՛ն Էրդողան, այդ տարիներն անցել են: Մենք ոսկե դար ե Տեսնել ավելին
Արման Թաթոյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել գե...
12:19   02/07/2021
արդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բ Տեսնել ավելին
Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալ...
11:28   02/07/2021
ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք:ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչն Տեսնել ավելին
Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կող...
16:35   01/07/2021
Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կողմից գերիների պաշտպանության անհնարինության մասին:Turan գործակալությունը դիտարկել է հարցը:Փաստաբանների կոլեգիայի ղեկավար Անար Բագիրովը գործակալությանն ասել է, որ գերատեսչությունը նման դիմում չի ստացել:«Ակնհայտ է, որ դա պոպուլիզմ է: Փաստաբաններն ուսումնասիրում են օրենսդրությունը՝ նախքան որեւէ գնահատական տալը: Վստահեցնում եմ, Հայաստանի փաստաբանների պալատը, անձինք, որոնք նման հայտարարություններով են հանդես գալիս, հիանալի հասկանում են, որ համաձայն ադրբ Տեսնել ավելին
Այսօր 1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակի...
16:32   01/07/2021
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։ Տեսնել ավելին
Որոշել ենք, որ Արսեն Թորոսյանն իր գործունեությունը...
15:52   01/07/2021
Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը. եւ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարությունում վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Արայիկ Հարությունյանին ներկայացնելու ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:«Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական Տեսնել ավելին
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատաքննությունը...
15:28   01/07/2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով դատաքննությունը սկսվեց։Այս պահին գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի Տեսնել ավելին
Արտակ Բեգլարյան. ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված ...
15:04   01/07/2021
Ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի կորստի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:Նրա խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կազմված քարտեզների հիման վրա:«Բացառված չէ նաեւ, որ Ադրբեջանն օգտվել է այդ հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունից եւ օկուպացրել այդ երկու գյուղերը»,-հավելեց նա:  Բեգլարյանը նշեց այդ սկզբունքային հարցերին պատասխան ստանալու կարեւորությունը:Նա քաղաքացին Տեսնել ավելին
«Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործի մեջքին». Մա...
15:01   01/07/2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործո Տեսնել ավելին
Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկա...
14:46   01/07/2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։«Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու», - գրել է Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։ Տեսնել ավելին
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթո...
14:42   01/07/2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։Նախարարությունից հայտնում են, որ մախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուս Տեսնել ավելին