• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պեսկովը` Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հնարավորության մասին

ByEditor

Nov 15, 2022

Դե ֆակտո և դե յուրե Ուկրաինան չի կարող և չի ցանկանում բանակցություններ վարել, և հատուկ գործողությունը շարունակվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք արձանագրում ենք ամենակարևորը, որ Կիևի դիրքորոշումը, որը բազմիցս Զելենսկին հայտնել է, վկայում է այն մասին, որ Ուկրաինան և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե չի կարող ու չի ցանկանում բանակցություններ վարել։ Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության նպատակներն իրականացվելու են հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով»,– ասել է Պեսկովը։

Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը։

«Մենք բանակցությունների հեռանկարները դեռևս չենք տեսնում»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պատասխանելով հարցին, արդյոք Խերսոնը մնալու է Խերսոնի շրջանի մայրաքաղաքը, նա հայտարարել է` այլ որոշումներ չեն ընդունվել։

Հոկտեմբերի կեսերին ռուսական իշխանությունները սկսել են տարհանել Խերսոնի խորքում գտնվող՝ Դնեպրի աջ ափի 4 վարչատարածքների բնակիչներին` կապված ուկրաինական ԶՈւ մշտական հարձակումների, ինչպես նաև Կախովսկի ամբարտակին հարվածելու դեպքում ջրհեղեղի վտանգի հետ։

Ինչպես հայտնել է Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, Խերսոնում խաղաղ բնակիչների համար կյանքը վտանգավոր է դարձել։ Նոյեմբերի սկզբից աջ ափից տարհանվել է 115 հազար մարդ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է կազմակերպել Ռուսաստանի ԶՈւ պաշտպանության գիծը Դնեպրի սահմանի երկայնքով ու զորքերը ձախ ափ տեղափոխել։

Նախորդ շաբաթ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ գետի ձախ ափ է տեղափոխվել ավելի քան 30 հազար ռուս զինվորական, 5 հազար միավոր զենք–զինամթերք, ինչպես նաև վնասված տեխնիկա։ Կորուստներից հնարավոր է եղել խուսափել, տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր չի մնացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *