• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուբեն Վարդանյանը Արցախում լայն լիազորություններ է ստացել.

ByEditor

Nov 8, 2022

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, ում ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է քննվում, եւ գլխավոր դատախազն էլ ամիսներ առաջ միջնորդել էր պաշտոնից ազատել նախարարին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրան հովանավորում է Փաշինյանը։

Ռ․ Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից եւ չի թաքցնում, որ իր թիմն է ձեւավորելու։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել, Արցախում չեն բացառում, որ նա շուտով սոցապնախարար կնշանակվի։

Քննարկում են ԿԳՄՍ նախարարի փոփոխության հարցը, թեկնածուն փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *