• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները արցախցի պատգամավորների հետ քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

ByEditor

Nov 6, 2022

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավորները Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *