• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի՞նչ կապ կա Թրասի SMS-ի և «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած պայթյունի միջև

ByEditor

Nov 6, 2022

Մոսկվան անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ «ամեն ինչ արված է» տեքստային հաղորդագրությունը, որը նախկին վարչապետ Լիզ Թրասը կարող էր ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերում էր «Հյուսիսային հոսք»  և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած  ահաբեկչությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության  տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

 

«Ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ այս ամենը հիմք ունի»,- ասել է նա  «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։

 

Խոսելով արևմտյան գործընկերներից ունեցած ակնկալիքների մասին՝ նա նշել է, որ ռուսներից պետք է զգոն լինել, իսկ երկրի հատուկ ծառայությունները, այդ թվում՝ Արտաքին հետախուզական ծառայությունը, պետք է շարունակեն բացահայտել և կանխել պետության և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, Megaupload-ի հիմնադիր Քիմ Դոտքոմը հայտնել էր, որ Թրասը կարող էր SMS ուղարկած լինել«ամեն ինչ արված է» տեքստով գազատարների վար հարձակումներից մեկ րոպե անց։ Նրա խոսքով՝ դրա համար նախկին վարչապետն օգտագործել է իր iPhone-ը։ Նա պնդում է, որ այսպես «ռուսներն իմացան, որ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին պայթեցրել է «Հյուսիսային հոսք»  խողովակաշարերը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *