• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանի վարչապետի այցն Իրան բեկումնային կլինի․ Ռաիսի

ByEditor

Nov 1, 2022

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում։

«Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում»,- հայտարարել է Ռաիսին։

Իրանի նախագահի խոսքերով՝ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Նա վերստին պնդել է՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները։ «Օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի», – հայտարարել է նախագահ Ռաիսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *