• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

15-ամյա քոլեջի ուսանողը դանակահարել է կուրսեցուն

ByEditor

Nov 1, 2022

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի: Նա հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությունների աշխատակիցների և Նոր Նորքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանուն վնասվածքը պատճառել է նույն քոլեջի 1-ին կուրսի ուսանող, 15-ամյա մի երևանցի: Դանակահարող պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *