• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին հանրահավաք կանցկացնի

ByEditor

Oct 31, 2022

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. այն լինելու է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ:

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի:

«Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետևաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարևոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Սաղաթելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը գտնվում են պատմական և ճակատագրական փուլում: Նա նշեց՝ զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերների:

Պատգամավորը հավելեց, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը քաղաքական և կուսակցական հանրահավաք չի լինելու, դա համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի: «Ես ուզում եմ դիմել Կաթողիկոսին՝ ակնկալելով իր օրհնությունը և աջակցությունը այդ շատ կարևոր նախաձեռնությանը, քանի որ դա կուսակցական հանրահավաք չէ, դա հայ մարդու հանրահավաքն է՝ հայկական օրակարգով: Դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, որպեսզի հայ ժողովրդի համար այս ճակատագրական պահին հանդես գան հանրահավաքին մասնակցելու կոչով՝ ցույց տալով իրենց կամքն ու տեսակետը»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *