• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ավտովթար Արարատի մարզում․ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր

ByEditor

Oct 29, 2022

հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և Գոռ Հովհաննիսյանի (ում ամբողջական տվյալներն ու բնակության վայրը ճշտվում են) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *