• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Եթե դիվանագիտական տարբերակը չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի». Նիկոլ Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022

«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրոմիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը, անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի անկախությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը: Եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչո՞ւ եք ռուսական զորքեր բերում, սպառնալիք ստեղծում Ադրբեջանի համար: Ասացի՝ գիտեք ինչ, եթե մեր փաստարկները համոզիչ չեն, դիտորդական առաքելություն ձևավորեք, եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում»,- ՔՊ այսօրվա համագումարի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև ՀԱՊԿ-ի երեկվա նիստի մասին, ասաց, որ պետք է քաղաքական հստակ գնահատական տրվի, ընդունվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ, որը կարող է լինել հետևյալը.

«Դիվանագիտական ճանապարհով աշխատանք՝ Ադրբեջանի հետ, եթե չի աշխատում այդ տարբերակը, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի անդամ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ոորոշեցինք ԱԳՆ-ներին տալ հանձնարարական՝ այդ խնդիրը լուծելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *