• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը․ վարչապետ

ByEditor

Oct 29, 2022

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, որ այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ապօրինությունները, ամենաթողությունը, տնտեսական մենաշնորհները քամում են, մսխում են երկրի կենսունակությունը, խաթարում ապագան: Մենք տեսնում էինք, որ մեր աչքի առաջ քայքայվում են մարզերն ու հեռավոր բնակավայրերը, փակվում ու քայքայվում դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում է, մարդիկ զրկվում են կրթություն ստանալու իրավունքից, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը:

Այս մասին, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանում տիրող բարքերը:

«Պիտի խոստովանեմ, որ մենք այդպես մտածող միակ խումբը չէինք Հայաստանի Հանրապետությունում: Իրականում մենք այդպես մտածող ավելի մեծ խմբի մաս էինք, որովհետև, ըստ էության, մեր մասնակցությունն էինք ունեցել երրորդ հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր, ժողովրդական շարժումներին, որոնք որպես օրակարգ ունեին վերը նշված հարցերը կամ նրանց մի մասը: Այդ առումով մենք ամենևին էլ բացառիկ չէինք և առաջինը չէինք։Մենք առաջինն էինք ուրիշ բանում, նրանում, որ հարց բարձրացրինք՝ որ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ և շարունակաբար ձախողվում են, գուցե ինչ-որ բան սխալ են անում, գուցե խնդիրը ոչ միայն իշխանության բիրտ և կոռումպացված լինելու, այլև ժողովրդին առաջնորդող ուժի, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության և գաղափարաբանության մեջ է»,- ասաց վարչապետը՝ նշելով «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, հետագայում՝ կուսակցությունը, այդ հարցն է դրել իր գործունեության հիմքում:

«Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը և հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով, մի ծրագրով, որը հաստատվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում, որը տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 30-ին»,- ասաց վարչապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *