• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

30 տարի դարակում դրված տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022

Այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը Հայաստանի և ՀՀ պետականության համար։ Մարզահամերգային համալիրում «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ–ն և պետականությունը նոր տեսության կարիք ունեն, քանի որ 30 տարի դարակում դրված տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ։ Գործող աշխարհակարգերը` աշխարհի հին հարաբերությունները, փլվում են, և մենք չպետք է մնանք փլատակների ներքո։ Պետք է նոր տեսությամբ պետություն կառուցենք»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսօր բարձր և հստակ պետք է արձանագրել, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *