• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Էմմա Պողոսյանը՝ փոխչեմպիոն

ByEditor

Oct 23, 2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

81 կգ քաշային կարգում հավասարը չունեցող Լիանա Գյուրջյանը երրորդ անգամ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը, որը երկամարտում գրանցեց 223 կգ։

Նույն քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցեց 215կգ՝ դառնալով փոխչեմպիոն․ գրում է ArmSport.am-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *