• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման աշխատանքների ընթացքը

ByEditor

Oct 20, 2022

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ – էներգետիկայի եւ ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշեւի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական եւ գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ եւ փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի եւ գազի առեւտուր։

Հանդիպմանը կարեւորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *