• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Չավուշօղլուն լավ կլինի իր անունից խոսի․ Արարատ Միրզոյան

ByEditor

Oct 18, 2022

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։

Այս մասին Միրզոյանն ասաց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ ճեպազրույցի ժամանակ` ի պատասխան Sputnik Արմենիայի դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ասում է, որ Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը։

«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, որտեղ խոսքը Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։

«Ադրբեջանի և Նախիջևանի նոր կապուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, այն չի փոփոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործող և ենթադրաբար նոր կառուցվողները։ Կգործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով, որ անցնում են»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը կարծում է, որ տարածաշրջ

անի ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կավարտվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *