• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Մեր երկիրը վստահորեն ընտրել է իր ուղին և չի շեղվելու դրանից». Մեդվեդև

ByEditor

Oct 6, 2022

Ռուսաստանը չի կռվում Ուկրաինայի դեմ: Ուկրաինան միայն գործիք է: ԱՄՆ-ի և ողջ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին ոչնչացնելն է: Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ Ուկրաինան տեխնիկական գործիք է, և նրա քաղաքացիները «ծախսվող նյութ են Արևմուտքի ընտրած ռազմական գործողությունների թատրոնում»։ Միևնույն ժամանակ, Մեդվեդևն ընդծել է, որ Ռուսաստանը կշարունակի ազատագրել նեոնացիստների կողմից օկուպացված տարածքները:

 

«Անկախ նրանից, թե ինչ են այսօր փորձում անել մեր թշնամիները, ինչպես նաև խոսում են նրանց խամաճիկները Կիևում, հիմա դրանք Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներն են: Մենք մեր հողի վրա կպաշտպանենք մարդկանց, ովքեր մեզ են վստահել իրենց ճակատագիրը»,- ասել է նա կուսակցության գլխավոր խորհրդում։

 

«Մեր երկիրը վստահորեն ընտրել է իր ուղին և չի շեղվելու դրանից: Պետության ղեկավարի կողմից դրված բոլոր նպատակները՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և մեր տարածքները, անշուշտ կիրականացվեն», – ասել է Մեդվեդևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *