• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գերությունից վերադարձած զինծառայողների մի մասը հարցաքննության մեջ են. մանրամասներ

ByEditor

Oct 6, 2022

Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողներից 10-ը վկայի կարգավիճակով հարցաքննվում է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 24news.am-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին էր վերադարձրել 17 հայ զինծառայող։ Նրանք գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։

ՔԿ մամուլի քարտուղարն ասել է, որ վերադարձված զինծառայողներից 7-ը ստացիոնար բուժում են ստանում, դեռ չեն հարցաքննվել, իսկ եթե չկարողանան ներկայանալ ՔԿ, ապա քննիչները կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *