• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության կադրերից

ByEditor

Oct 3, 2022

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը անդրադարձել է օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ ռազմագերիներին:

 

«Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ 

 

Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *