• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ. Արամ Վարդեւանյան

ByEditor

Oct 1, 2022

Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույցին:

«Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի :

Տապանաքարից է խոսում անձը ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել:

Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ..»:

Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ, կարծում եմ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել»,- գրել  է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *