• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Նա մարտիկ է». Ֆինլանդիայի նախագահը՝ Պուտինի մասին

ByEditor

Sep 26, 2022

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնում, սակայն կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության ուղիների պահպանմանը։

«Պետք է խոստովանեմ, որ այս պահին խաղաղության հասնելու մեծ հնարավորություն չեմ տեսնում: Ես խաղաղության մարդ եմ և կարծում եմ, որ խաղաղության որոնման ցանկացած գործողություն կարևոր է: Այդ իսկ պատճառով վճռականորեն աջակցում եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպեսզի նրանք բաց պահեն քննարկման հնարավորության գիծը Կրեմլի հետ»,- ասել է նա:

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դժվար թե ընդունի Ուկրաինայում պարտությունը»:

«Նա մարտիկ է: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել, որ նա կարող է ընդունել Ուկրաինայում այս կամ այն ​​ձևով պարտությունը: Պարզ է, որ սա իրավիճակը դարձնում է չափազանց կրիտիկական», – ընդգծել է Սաուլի Նինիստոն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *