• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Այս հերոս տղան համարվում է անհետ կորած. Նաիրա Զոհրաբյանը հայտնի տեսանյութի մասին մանրամասներ է ներկայացնում

ByEditor

Sep 8, 2022
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Այս հերոս տղան համարվում է անհետ կորած:

Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում ինքնաձիգը, մյուսում նռնակը՝ չհանձնվեց թուրքին։

 

Այդ կադրերն ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։ Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում են, որ նա անհետ կորած է։

 

Ըստ նիկոլական վիճակագրության՝ այս պահին ունեն 303 անհետ կորած և ևս 100 դի, որ պահվում է դիահերձարաններում՝ նույնականացված չէ։

Եվ քանի որ մինչ այսօր այս իշխանությությունը չի հրապարակել զոհված տղաների անունները, միանշանակ է, որ թե՛ զոհերի և թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հնարավորինս պարզեցրել է տղայի նկարը։ Գուցե հարազատները ճանաչեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *