• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիայի առաջին անգամ ազգությամբ հայ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

ByEditor

Aug 17, 2022

2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական aynahaber.net-ը:

Բերք Աջարը առաջին հայն է, ով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է վարչական շրջանի ղեակավար:

Բաբադաղի արդեն նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշը օգոստոսի 16-ին պաշտոնապես թողել է աշխատանքն ու հրաժեշտ տվել շրջանին։

1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աքարը սովորել է մասնավոր Սահակյան Նունյանի անվան հայկական միջնակարգ և «Լույս» ավագ դպրոցներում: 2020 թվականին ավարտել է Բիլգի համալսարանի իրավաբանական բաժինը, փաստաբանական պրակտիկան անցել է Շիշլի թաղամասում գործող փաստաբանական գրասենյակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *