• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԲ-ն հերքում է Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին լուրերը. շփման գծում լարվածությունը պահպանվում է

ByEditor

Aug 1, 2022

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *