• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կիպրոսում էլեկտրաէներգիայի գների նոր բարձրացում է սպասվում

ByEditor

Jul 28, 2022

Կիպրոսը հայտարարել է, որ պետությունն էներգիայի ծախսերի մեծ մասն իր վրա կվերցնի՝ աշնանը գների մինչեւ 25 տոկոս աճի ազդեցությունը մեղմելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդեսն ասել է, որ պետությունը կհոգա այսպես կոչված խոցելի տնային տնտեսությունների համար նախատեսված բոլոր լրացուցիչ ծախսերը եւ փուլային սուբսիդավորում կներդնի այլ սպառողների համար՝ 85-ից մինչեւ 50 տոկոս՝ կախված սպառումից:

Պետրիդեսի խոսքով՝ փուլային սուբսիդիան մշակվել էր՝ քաղաքացիներին իրենց էներգիայի սպառումը խնայել ստիպելու համար: «Մենք ճշմարտությունը չենք թաքցրել, գները բարձր կմնան, ուստի երկարաժամկետ լուծումը խնայողություններն ու համապարփակ ծրագիրն է՝… հանածո վառելիքից մեր կախվածությունը լիովին թուլացնելու համար»:

Նոր միջոցառումները կազդեն գրեթե կես միլիոն տնային տնտեսությունների եւ 111.500 ձեռնարկությունների վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *