• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կոտայքի մարզում կինը վայր է ընկել ամուսնու վարած ՈՒԱԶ-ից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

ByEditor

Jul 24, 2022

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 47-րդ կմ հատվածում ընթացքի ժամանակ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։

Ընկնելու արդյունքում ուղևորը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *