• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լեսբոս կղզում անտառային հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

ByEditor

Jul 23, 2022

Շաբաթ Լեսբոսի բնակիչները տարհանվել են, քանի որ կղզու արեւելքում լեռնային անտառներում բռնկված հրդեհը սկսել է սպառնալ Վատերա ծովափնյա հանգստավայրին, հաղորդում է Reuters-ը:

Կղզու բնակիչները տեսել են ուժեղ քամու հետեւանքով առաջացած ծխի թանձր ամպերը, որոշ տներ այրվել են:

Վատերան՝ 8 կմ երկարությամբ ավազոտ լողափը Լեսբոսի հարավային մասում, զբոսաշրջության հայտնի վայր է։

Այս շաբաթվա սկզբին Աթենքի մերձակա լեռներում բռնկված անտառային հրդեհը վնասել էր տները եւ հարյուրավոր մարդկանց ստիպել փախնել, իսկ իշխանություններն այս ամառը Միջերկրական ծովի ամենադաժան ամառներից մեկն են անվանել:

Անցյալ տարի անտառային հրդեհները երկրում վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ ջերմային ալիքի ժամանակ մոտ 121.000 հեկտար անտառներ էին ոչնչացրել ամբողջ Հունաստանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *