• Sat. Jul 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հավանություն է տրվել «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում 600 մլն դրամի ներդրումային ծրագրին

ByEditor

Jul 3, 2024

Երևանի ավագանին հունիսի 25-ի նիստին հավանություն տվեց «Մաքս մեդ» ընկերության կողմից «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում ներդրումներ կատարելու առաջարկին և թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Մաքս մեդ» ՍՊԸ-ի հետ կնքել նոր համաձայնագիր՝ 2014 թվականի հունիսի 9-ի պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Այս մասին հարցը ավագանու նիստին զեկուցել է քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:

«Առաջարկելու եմ՝ 2025 թվականից սկսած՝ 6 տարվա ընթացքում, կատարել լրացուցիչ 600 միլիոն դրամի ներդրում՝ պայմանագիրը ևս 5 տարով երկարաձգելու նպատակով»,- ասել է նա:

Երևանի ավագանին 44 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայներով հավանություն է տվել առաջարկին: