• Sat. Jul 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ առևտրային բանկերը շարունակում են շահույթով աշխատել

ByEditor

Jul 3, 2024

ՀՀ բոլոր բանկերը 2024թ․ մարտի վերջի դրությամբ շահույթով են աշխատել։ Այս մասին կարելի է փաստել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հիման վրա արված վերլուծությունից։

Նկատենք, որ 2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի թիվը կազմում էր 15։ 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող բանկերի քանակը 18 է, իսկ գործող մասնաճյուղերի թիվը՝ 527։ Այս ցուցանիշները փաստում են, որ 2024թ․ առաջին եռամսյակի կտրվածքով բանկային համակարգում իրավիճակը կայուն է, և ֆինանսական համակարգն աշխատում է նորմալ՝ բավարարելով սպառողների տարատեսակ ֆինանսական պահանջմունքները։

Bank of China-ն սահմանափակել է գործարքները ռուսական բանկերի հետ
Վերոնշյալ ցուցանիշներն առավել լայն համատեքստում հասկանալու նպատակով դիտարկենք ՀՀ առևտրային բանկերի հաշվեկշռային ցուցանիշնեի ծավալները․

2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ծավալները կազմել են ֏ 9,4 տրլն։ 2023թ․ դեկտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 2,7%-ով։

ՀՀ առևտրային բանկերի պարտավորությունների ծավալները 2024թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է ֏ 7,96 տրլն։ Վերջինս 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 1,9%-ով։

2024թ․ մարտի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ ընդհանուր կապիտալի ծավալներն աճել են 7,2%-ով՝ կազմելով ֏ 1,5 տրլն։ Նկատենք, որ ընդհանուր կապիտալի ծավալներում 54% մասնաբաժին ունեն կանոնադրական հիմնադրամի ծավալները, 27% մասնաբաժին՝ առևտրային բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները։

Ցուցանիշների հիման վրա կարելի է փաստել, որ բանկային համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո կայունությունը ֆինանսական համակարգում դեռևս պահպանվում է։