• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն ավարտվել է

ByEditor

Jul 22, 2022

Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ ծրագրի արդյունքները:

Տեղի է ունեցել ՊԵԿ եւ ՀԲ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը եւ այլ հյուրեր:ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին:

Միջոցառմանը ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները: Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում եւ Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ` մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը` կարեւորելով հարկային եւ մաքսային բարեփոխումները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *