• Wed. Jun 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իսպանական ընկերությունները Թուրքիայում ավելի քան 10 մլրդ դոլար են ներդրել

ByEditor

Jun 17, 2024

Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի» (DEİK) Թուրքիա-Իսպանիա գործարար հանձնաժողովի նախագահ Էբրու Օզդեմիրն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա հարաբերություններին:

Նրա խոսքով՝ 2023-ին Թուրքիայում գործող ընկերությունների թիվը գերազանցել է 775-ը:
«Իսպանական ընկերությունների կողմից 2016-ից հետո Թուրքիայում կատարված ներդրումները հասել են 10.5 մլրդ դոլարի: Այս զարգացումը մենք չպետք է դիտարկենք որպես միակողմանի ձեռքբերում»:

Նման գնահատականները նախորդել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունիսի 12-ից 13-ը Իսպանա կատարելիք այցին: Էրդողանն Իսպանիա է մեկնելու «Թուրքիա-Իսպանիա միջկառավարական» 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: