• Tue. Jun 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

ByEditor

Jun 8, 2024

Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք:

Օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ: Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և հասանելի կլինի բոլորին: Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:

Երևանում օդի աղտոտվածությանը հնարավոր կլինի հետևել առցանց

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար:

Երևանի մայթերին 500 թեքահարթակ կկառուցվի

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են:

Հանձնարարվել է թեքահարթակների կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:

Երևանի կենդանաբանական այգում փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ: Հարմարավետ պայմանները հնարավորություն կտան այգին համալրել ևս մեկ փղով: