• Tue. Jun 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը. քաղաքապետ

ByEditor

Jun 8, 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին։

Նա, անդրադառնալով մրցույթին, շեշտել է, որ չի կարող հասկանալ անվերջանալի մրցույթների տրամաբանությունը։

«Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի, ավելի քան մեկ տարի է՝ 7 սուբյեկտ է ընտրվել, որ պետք է անցնի երկրորդ փուլ.

«Շատ երկար է տևում այս երկրորդ փուլը, չասեմ, որ առաջին փուլն էլ էր անտրամաբանական շատ երկար։ Միգուցե այդքան աշխատանք կար անելու՝ ամեն մեկի մասով, բայց մենք չէինք ուզում վերջնական մանրամասն նախագիծ, այլ կոնցեպտուալ առաջարկ՝ որոշակի մակարդակով»։

Ըստ քաղաքապետի, յուրաքանչյուր հարց իրենց պատասխանատվության տակ է և եթե ստանում են առաջարկ, շատ ուրախ են, և բոլոր գործընկերների հետ այդ առաջարկով կխոսեն։

«Եթե չենք ստանում առաջարկ, միգուցե միջազգային գործընկերներին կխնդրենք տալ առաջարկ»,- ասել է նա։