• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով

ByEditor

Jul 21, 2022

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է $478 միլիոն։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը, ապրանքաշրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 43%։

Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերը Թուրքիան է, որի հետ առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է $1,3 միլիարդ։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ $962 միլիոն:

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է $632 միլիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *