• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

IDBank-ը շարունակում է աջակցել «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին

ByEditor

Apr 3, 2024

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները եւ դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաեւ IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

Պանելային քննարկման ընթացքում Տիգրան Մխիթարյանը խոսել է բիզնեսի աճի հարցում բնապահպանական ծրագրերի դերի ու շրջակա միջավայրի կայունության եւ բնապահպանության գործում ընկերությունների ներգրավվածության կարեւորության մասին։

Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ IDBank եւ Իդրամ ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է։

«Պատահական չէ, որ արդեն երկրորդ անգամ Իդրամի եւ Բանկի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր աջակցությունն է ցուցաբերում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին», – ասել է Տիգրան Մխիթարյանը։

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 10 757 867 դրամն, ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին։ Արդյունքում ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց, ու IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ տնկվեց Ջրաշենում:

«Իմ անտառ Հայաստանը» հիմա կրկին «Մի դրամի ուժի» շահառուն է. ընթացիկ ամսվա՝ մարտի ընթացքում հաճախորդների վճարումների դիմաց կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։