• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱԺ-ն ընդունել է կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը

ByEditor

Feb 29, 2024

makhmur
Ազգային ժողովի նիստին քվեարկության դրվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, համաձայն որի՝ հարկային վարչարարության ընթացքն ու արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ու կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց՝ կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ, և 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող՝ հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման հետ կապված կարգավորումները` գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, Առողջապահության նախարարության փոխարեն։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքը 20 տոկոսով քիչ վճարելու արտոնությունը:

Կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախատեսված էր գործարկել հուլիսի 1-ից: