• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որոնք են հարավկորեական 5 խոշորագույն ընկերությունները՝ ըստ կապիտալիզացիայի մակարդակի

ByEditor

Feb 27, 2024

Հարավային Կորեան աշխարհի խոշորագույն տնտեսություններից է։ Երկիրը ներառված է G20-ում և 2024թ.-ին երկրի իրական ՀՆԱ-ն աճելու է 2,2%-ով, որը համաշխարհային տնտեսության սպասվող 3,1% աճից ցածր է 0,9 տոկոսային կետով։ Փաստացի, այն եզակի տնտեսություններից է, որի աճի տեմպերը նույնիսկ անցնում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների աճի տեմպերը։

Հրվ․ Կորեան շարունակում է իր կայուն զարգացումը, և դրա մասին են խոսում այս երկրի՝ համաշխարհային նշանակության ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի բարձր մակարդակները։

Բոլորիս հայտնի հարավկորեական բրենդները միշտ էլ գնահատվել են հայ հանրության կողմից։ Բոլորիս տանն էլ կլինեն հարավկորեական արտադրության կենցաղային էլեկտրական սարքավորմներ կամ, օրինակ,  շատ վարորդներ են գերադասում Kia և Hyundai մակնիշի մեքենաներ։

Այսպիսով, ուսումնասիրենք Հրվ․ Կորեայի խոշորագույն ընկերությունները` ըստ շուկայական  ըստ  կապիտալիզացիայի մակարդակի․

Նախ և առաջ նկատենք, որ 2024թ-ի փետրվարի 16-ի դրությամբ, ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի, առանձնացված է ցուցակ 101 հարավկորեական ընկերությունների մասնակցությամբ, որոնց ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է $1,2 տրլն:

Այս ցուցակում առաձնակի տեղ է զբաղեցնում բոլորիս կողմից սիրված Samsung ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիայի ծավալը կազմում է $364 մլրդ։ Այս ցուցանիշով Samsung-ը բացառիկ դիրք ունի։ Մյուս ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի մակարդակն էականորեն՝ մոտ 3 անգամ, ցածր է Samsung-ից։

Այդուհանդերձ,
2-րդ հորիզոնականում է SK Hynix՝ $76 մլրդ կապիտալիզացիայով։ Այս ընկերությունը հայտնի է կիսահաղորդիչների շուկայում։
3-րդ տեղում է մեզ քաջ հայտնի LG Energy Solution-ը, որի շուկայական կապիտալիզացիայի ծավալը կազմում է $72 մլրդ։
4-րդ տեղում է հայտնվել Samsung Biologics-ը։ Վերջինս հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը համագործակցում է դեղագործական հայտնի ընկերությունների հետ։ Samsung Biologics-ի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմել է $44 մլրդ։
5-րդ հորիզոնականում է Hyundai-ի ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասնում է $42 մլրդ։