• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հիրոսիմայում ատոմային պայթյունի ժամանակ հալված ժամացույցը վաճառվել է ավելի քան 31,000 դոլարով

ByEditor

Feb 27, 2024

1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք APnews-ից։

Ըստ Բոստոնի RR Auction-ի՝ ժամացույցը կանգ է առել ատոմային ռումբի պայթեցման պահին՝ առավոտյան ժամը 08:15-ին։

Արտեֆակտը հայտնաբերվել է Հիրոսիմայի ավերակներում և որոշակի պատկերացում է տալիս առաջին ատոմային ռումբի հետևանքով առաջացած հսկայական ավերածությունների մասին։

Աճուրդի տունը հայտնել է, որ ժամացույցը քաղաքի ավերակներից դուրս է բերել բրիտանացի մի զինվոր, ով օգնության պարագաներ ապահովելու և հակամարտությունից հետո վերակառուցման կարիքները գնահատելու առաքելության եղել։

Ժամացույցի նոր սեփականատերը նախընտրել է անհայտ մնալ: