• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացման հարցի քննարկումը ժամանակավոր հանվել է օրակարգից

ByEditor

Feb 11, 2024

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված գործընթացի քննարկումը հանվել է փետրվարի 13-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգից:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալի է, որ շատ զուսպ, քաղաքակիրթ եւ կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում:

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը եւ կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման եւ նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում:

Խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու եւ ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ասել է նա:

Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ից նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել եւ բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: