• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 62%-ով. Ինֆոգրաֆիկա

ByEditor

Feb 2, 2024

ՀՀ-ին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները շարունակաբար նվազում են։ Դա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։

2023թ-ի հունվար-նոյեմբերին 2022թ-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ օգնության ծավալները կրճատվել են մոտ 62%-ով` կազմելով մոտ $33 մլն։

Տարբեր ուղղություններով ստացված մարդասիրական օգնության ծավալներն արձանագրել են հետևյալ արդյունքները․

Այլ երկրներից ստացված մարդասիրական օգնության ծավալները 2023թ-ի հունվար-նոյեմբերին կազմել են $18 մլն։ Վերջինս կազմում է ընդհանուր մարդասիրական օգնության ծավալների 54,7%-ը։ Այս խմբում հատկանշական է ԱՄՆ-ի կողմից ուղարկված $8 մլն-ի մարդասիրական օգնությունը։ ԵՄ երկրներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալները կազմել են մոտ $15 մլն կամ ընդհանուր մարդասիրական օգնության 45%-ը։ Այստեղ զգալի մասնակցություն ունի Իտալիան, որը Հայաստան է ուղարկել մոտ $4 մլն-ի օգնություն։

Ընդհանուր մարդասիրական օգնության ծավալներում 0,1% մասնաբաժին ունեն ԱՊՀ երկրները, որոնք 2023թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանին տվել են $48 հզր-ի մարդասիրական օգնություն։ Այս խմբում հատկանշական է այլ ԱՊՀ երկրների կողմից ուղարկված օգնությունը, որի ծավալները կազմել են մոտ $27 հզր։ Վերջինս 2022թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 272 անգամ։ Ընդ որում՝ ԱՊՀ այլ երկրների ցանկում չեն Ռուսաստանը և Ուկրաինան։

 

արդասիրական օգնության շրջանակներում Հայաստան են ուղարկվում տարատեսակ ապրանքներ։ 2023թ-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է զգալի աճ հետևյալ ապրանքախմբերի մասով․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ մարդասիրական օգնության շրջանակներում 2023թ-ի հունվար-նոյեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 13 անգամ աճել է փայտի և փայտյա իրերի փոխանցումը Հայաստանին։

Մոտ 3 անգամ աճել են ուղարկված պատրաստի սննդի արտադրանքի ծավալները։

Մոտ 2 անգամ աճել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերի տեսքով մարդասիրական օգնության ծավալները։