• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Համաշխարհային ավտոարտադրողները դիմում են մարդանման ռոբոտների օգնությանը

ByEditor

Feb 2, 2024

Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ նորարարարական փոփոխությունների այս ժամանակահատվածում փոքր, միջին և խոշոր արտադրողները, բիզնեսը և գործարար տարբեր շրջանակները մրցակցությանը դիմակայելու համար ևս պետք է անցնեն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Այս առումով քայլ է որոշել կատարել աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ BMW ընկերությունը։

BMW-ն և ռոբոտաշինության ստարտափ Figure-ը համաձայնագիր են ստորագրել, որի գործարկման արդյունքում ԱՄՆ-ում տեղակայված BMW-ի գործարանները կհամալվեն մարդանման ռոբոտներով։

Որ երկրում է Honda-ն պլանավորում կառուցել էլեկտրոմոբիլների արտադրության գործարանը

Euronews. Չինաստանում Bentley-ի վաճառքը նվազել է. Ո՞ր տեղում է ընլերությունը վաճառքների ծավալով

Հատկանշական է, որ վերոնշյալ գործարքը Figure ընկերության առաջին կոմերցիոն գործարքն է։ Հետաքրքիրն այն է, որ մարդանման ռոբոտները աշխատելու են սովորական մարդկանց հետ կողք կողքի։ Մարդանման ռոբոտների օգնությանն են դիմել համաշխարհային մեքենաշինության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Honda-ն, Hyundai -ին և այլ ընկերություններ։