• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

ByEditor

Jan 31, 2024

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով։
Այս մասին տեղեկանում են ՀՀ ԿԲ-ից։
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով: