• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կխրախուսվեն կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարները․ Ավինյան

ByEditor

Jan 31, 2024

Հաշվի կառնվեն կառուցապատողների առաջարկները․ կխրախուսվեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հանդիպել եմ մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին:

Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը», — գրել է Ավինյանը: