• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում

ByEditor

Jan 2, 2024

2023 թվականի հայկական սպորտի գլխավոր իրադարձությունը կարելի է համարել ապրիկին Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այն դարձավ պատմական հայկական ծանրամարտի համար։ ։ Մեր ծանրորները նվաճեցին 4 ոսկե, 4 արծաթ և 5 բրոնզե մեդալ։ Առանձին վարժություններում մեր հավաքականը նվաճեց 12 ոսկե, 11 արծաթ և 13 բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: Վարազդատ Լալայանը 109+ կգ քաշային կարգի երկամարտի 462 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալակիր: Փորձենք հասկանալ ինչով է պատմական Հայաստանի հավաքականի ցուցանիշը։ Մեր ծանրորդներին երբևէ չէր հաջողվել Եվրոպայի առաջնություններում նվաճել 13 մեդալ։

Հայացք նետենք դեպի անցյալ։ Անցյալ տարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճել էր 2 ոսկե, 3 արծաթ և 2 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մերոնք Թուրքիայի հետ կիսել էին 3-րդ հորիզոնականը։ 2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճել էր 2-ական ոսկե և 4 բրոնզե մեդալ։ Այս ցուցանիշով Հայաստանը թիմային հաշվարում բավարարվել էր 4-րդ հորիզոնականով։ 2019 թվականին 2 ոսկե 1 արծաթ և 3 բրոզնե մեդալով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում եզրափակել էր լավագույն եռյակը։ Երևանում գրանցված արդյուքը կարելի է համեմատել թերևս հեռավոր 2008 թվականին Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքների հետ։ Այս առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 ոսկե և մեկ արծաթ մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Մեր հավաքականը զիջել էր միայն Ռուսաստանին, որը նվաճել էր 4 ոսկե և 3-ական արծաթ և բրոզնե մեդալ։ Առանձին վարժությունների հաշվարկում սակայն Հայաստանը 13 ոսկե 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ 2007 թվականի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս երկրորդ էր ճանաչվել 3-ական արծաթե և բրոնզե մեդալներով։ Թե ոսկե և թե ընդհանուր մեդալների քանակով 2023 թվականի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը պատմական նվաճման հասավ։

Հիշեցնենք, որ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի հավաքականը տևական ժամանակ զրկված էր միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Դոպինգ սկանդալի պատճառով 2021 թվականին Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ ընդամենը մեկ մասնակից ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի։ Վերջին հաջողությունները սակայն փաստում են, որ մեր երկրում ծանրամարտը վերականդանացել է։ Ավելին, վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր ծանրամարտի գերտերություն է։

Հատկանշական է, որ մեր հավաքականի առաջատարները բավական երիտասարդ են լուրջ հավակնություններ ունեն։ Սպասելիքները մեծ են հատկապես Գոռ Սահակյանից, Գարիկ Կարապետյանից և Վարազդատ Լալայանից, Սամվել Գասպարյանից։Սպասելիքները մեծ նաև Անդրանիկ Կարապետյանից, որը ծանր վնասվածքներից հետո ապացուցեց, որ կարող է պայքարել օլիմպիական մեդալների համար։ Ցավալի է թերևս, որ անցյալ տարվա դեկտեմբերին կտճատվեցին օլիմպիական քաշերի քանակը հասցնելով 5-ի։ Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերում տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և 102+ քաշային կարգերում:Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ, 81+ կգ-ից բարձր: